Իջևանում այս պահի դրությամբ բոլոր տեղամասերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթում է։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Ըստ Վահագն Ալեքսանյանի ներկայացրած տվյալների՝ ՔՊ-ն ստացել է ձայների 80.78%-ը, ՀՅԴ-ն՝ 15.87%-ը։

