«Շանթ դաշինքի» համայնքապետի թեկնածու Գևորգ Փարսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Կապանում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ «Շանթ դաշինքը» ստացել է 1838 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»` 864 ձայն: «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը: Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, 4 մարզերի 5 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ են …

