Փոխոստիկանապետը` ոստիկանության ներքին զորքերում նոր ստորաբաժանում ստեղծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Պարեկային ծառայությունը կայացել է, աշխատակիցները բավական արդյունավետ են աշխատում։  Այս մասին դեկտեմբերի 30-ին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

«Միջադեպերի և քրեական գործերի առկայությունը վկայում է այն մասին, որ մենք բաց ենք, ոչինչ չենք թաքցնում, և բնական ենք համարում, որ նման բան տեղի է ունենում ծառայության ժամանակ։

Պետք է նաև հաշվի առնել, թե քանի հանցագործություն են նրանք բացահայտել։ Հասարակությունը գոհ է պարեկային ծառայության աշխատանքից»,-նշեց փոխոստիկանապետը։

Անդրադառնալով մի քանի ոստիկանների կողմից տղամարդուն ծեծի ենթարկելու դեպքին, նա պարզաբանեց, որ քրեական գործը վարում է այլ մարմին, ուստի ոստիկանությանը կամ Հատուկ քննչական ծառայությանը մեղադրելը տեղին չէ։

«Մենք չենք ծեծի ենթարկել։ Կոչ եմ անում դիմել նախաքննություն իրականացնող մարմնին»,-ասաց Ֆիդանյանը։

Փոխոստիկանապետն անդրադարձավ նաև ոստիկանության ներքին զորքերում նոր ստորաբաժանում ստեղծելու մասին տեղեկություններին՝ նշելով, որ որևէ տեղեկություն չունի, թե կարող է նոր գումարտակ ձևավորվել:

Մանրամասները՝ տեսանյութում: