Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ՝ նոյեմբերի 19-ին, էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էլիսոն Թահմիզյանը։ «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել։ Դա հատուկ ահազանգ է՝ կապված Գորիս-Կապան ավտոճանապարհի հետ, որը ադրբեջանցիները գրավել և անցակետեր են տեղադրել։ Այն կայքերում տեղ գտած սովորական գրառում չէ։ …

