Մեկնարկել է ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրը

Լուրեր

08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տեղի է ունեցել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը, որին մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային Բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը. տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ: Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել ՏՏ համակարգերի տեխնիկական առաջադրանքների մշակման գործընթացին, առավել արդյունավետ դարձնել մաքսային վարչարարության գործընթացները, ԱՏԳ մասնակիցների շրջանում իրականացնել հարցումներ` պարզելու վերաբերմունքը մաքսային վարչարարության և մատուցվող ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև անցկացնել մաքսային մարմնի աշխատակիցների համար ուսումնական դասընթացներ:

«Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված կլինեն մաքսային գործընթացների և տեղեկատվության փոխանակման ավտոմատացմանը, ՊԵԿ վերլուծական կարողությունների զարգացմանը, ԱՏԳ մասնակիցներին մատուցվող ծառայությունների բարելավմանը և սահմանային անցման կետերում գործառույթների վերանայմանը:

Վեցամսյա այս ծրագիրն ավարտվելու է 2022 թվականի ապրիլի սկզբին: