Նիդերլանդները կաջակցի Հայաստանին՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու տնտեսության զարգացման ուղղություններով․ փոխվարչապետ Մաթևոսյանը հանդիպել է Նիդերլանդների դեսպանին

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Նիդերլանդները կաջակցի Հայաստանի կառավարությանը գյուղատնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման պատրաստակամություն է հայտնել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը. տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ողջունել է դեսպանին, շնորհակալություն հայտնել բարեկամ երկրի խորհրդարանին՝ Արցախի վերաբերյալ ցուցաբերած դիրքորոշման, ինչպես նաև Արցախի բնակչությանը մարդասիրական աջակցություն տրամադրելու որոշման համար և բարձր գնահատել դեսպանատան ծավալած ակտիվ գործունեությունը՝ ուղղված ինչպես Հայաստանի համայնքների զարգացման համար սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը, այնպես էլ COVID-19-ի դեմ պայքարում աջակցության տրամադրմանը։

Դեսպան Սխերմերսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին հանդիպման համար և, կարևորելով երկու երկրների կառավարությունների ակտիվ գործակցությունը, ընդգծել է, որ այս տարի նշվելու է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Դեսպանը կարևորել է նաև տնտեսության զարգացման ուղղությամբ առկա համագործակցությունն ու նշել, որ Նիդերլանդների նպատակը Հայաստան ներդրումներ բերելն ու բիզնես համայնքին աջակցելն է ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Փոխվարչապետը շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է հատկապես գյուղատնտեսության ոլորտում Նիդերլանդների կուտակած փորձով և կանի առավելագույնն այդ ուղղությամբ համագործակցությունն ակտիվացնելու համար։