Լիտվայի կառավարության գործընկերներին հրավիրում եմ մասնակիցը դառնալու Հայաստանի բարեփոխումների լայն օրակարգին՝ ուղղված դատաիրավական, Սահմանադրության բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտներ ստեղծելուն, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավելի լավ կառավարման ապահովմանը։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիչե-Տոլոչկիենեի հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ …

