Գերիների նոր խումբ կվերադառնա․ շիրակցի գերիների հարազատներին ընդունել է բարձրաստիճան պաշտոնյա

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում շիրակցի գերիների հարազատները։ Նրանք գործադիրից պահանջում էին հասնել Ադրբեջանում գերության մեջ պահվող իրենց հարազատների վերադարձին։ Կառավարության շենքի մոտ հավաքվածները հստակ պատասխաններ էին ակնկալում վարչապետ Նիկոլ Փաշինյանից։

Ավելի քան մեկ տարի գերության մեջ գտնվող Հայկազ Հովհաննիսյանի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը, Factor.am-ին տեղեկացրել էր, որ եթե Կառավարությունից որևէ մեկի հետ հանդիպում այդպես էլ չկայանա և իրենց հստակ պատասխաններ չտրվեն, ապա կգիշերեն Կառավարության շենքի դիմաց։ Ուշ երեկոյան գերեվարված պահեստազորայինների հարազատներին ընդունել է բարձրաստիճան պաշտոնյա, թե կոնկրետ ում մասին է խոսքը՝ Արկադի Հովհաննիսյանը չցանկացավ հայտնել։ Վերջինս տեղեկացրեց, որ պաշտոնյան լսել է իրենց պահանջները և վստահեցրել, որ առավելագույնն է արվում գերիների վերադարձի համար։ Նա նաև հայտնել է՝ առաջիկայում գերիների նոր խումբ կվերադարձվի հայրենիք։

Հիշեցնենք՝ գերիների հարազատները Կառավարության շենքի դիմաց էին նաև դեկտեմբերի 31-ին, սակայն Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում չէր եղել և որևէ պատասխան չէին ստացել։
Պաշտոնական տվյալներով, Բաքվի բանտերում պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված առնվազն մի քանի տասնյակ հայ գերի, նրանց թվում է եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված շիրակցիների մի մասը: Ադրբեջանը հայկական կողմին վերջին անգամ դեկտեմբերի 29-ին է գերիներ փոխանցել․ նրանք նոյեմբերի 16-ի բախումների ժամանակ գերեվարված 5 զինծառայողներն էին, որոնք վերադարձվեցին Հունգարիայի միջնորդությամբ։

Արփի Հակոբյան