Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հերթական սադրանքին, որի հետևանքով զոհվել է երեք հայ զինծառայող։ «Խորապես անհանգստացած եմ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին նոր միջադեպերի ու զոհերի մասին հաղորդումներից։ Կարևոր է, որ երկու կողմերը գնան դեէսկալացիայի ու ամբողջովին օգտագործեն հասանելի մեխանիզմները, մասնավորապես, 2021թ-ի նոյեմբերի …

