Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ վերանորոգվում է Հալեպի Սբ․ Գևորգ եկեղեցին։ Այս մասին տեղեկանում ենք կաթողիկոսության ֆեյսբուքյան էջից, որում գրված է․ «Սուրիոյ տագնապէն ետք, Սուրիոյ հայութեան վերականգնումի աշխատանքները միշտ կը մնան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կարեւոր առաջնահերթութիւններէն մէկը: Անցնող տարիներուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր այցելութիւններով եւ այլ աշխատանքներով, ո՛չ միայն քաջալերեց Սուրիոյ հայութեան …

