ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչը Ղազախստանին կոչ է արել հարգել ԶԼՄ-ների և տեղեկատվության ազատությունը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն Ղազախստանի իշխանություններին կոչ է արել ապահովել լրագրողների համար անվտանգ աշխատանքային պայմաններ և վերականգնել ինտերնետի հասանելիությունը երկրում։ Այս մասին ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում։

ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով  ներկայացուցչության տվյալների համաձայն՝ Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին տեղեկություններ են ստացվել ողջ երկրում ԶԼՄ-ների աշխատակիցների կարճատև կալանավորման և Ղազախստան արտասահմանյան թղթակիցների մուտքի մերժման մասին:

«Լրատվամիջոցները գոյություն ունեն հանրությանը ազատ, ազնիվ և անկախ ձևով իրազեկելու համար: Սա կարևոր գործառույթ է ցանկացած հասարակության համար: Հետևաբար, լրագրողները պետք է կարողանան անվտանգ իրականացնել իրենց աշխատանքը՝ անկախ հանգամանքներից», – ասվում է Ռիբեյրոյի տարածած հայտարարության  մեջ:

Նրա խոսքով՝ առցանց և օֆլայն տեղեկատվության անսահմանափակ հասանելիությունը հանրային անվտանգության կարևոր տարր է և պետք է հարգվի:

«Ես կոչ եմ անում Ղազախստանի իշխանություններին պահպանել, պաշտպանել և խթանել ԶԼՄ-ների ազատությունը երկրում՝ հանուն ինչպես երկրի, այնպես էլ ԵԱՀԿ տարածաշրջանի լավ և համապարփակ անվտանգության»,- ասված է հայտարարության մեջ։

Տաթև Ֆռանգյան