Դեպի որակյա՛լ լրագրություն․ Factor.TV-ում փորձաշրջանն ավարտած ուսանողները պարգևատրվեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կայացավ եվրոպական ամենահեղինակավոր հեռարձակողներին ներկայացնող Deutsche Welle Akademie-ի և BBC Media Action հետ համատեղ Factor TV-ում անցկացված եռամսյա  լրագրողական հմտությունների փորձաշրջանի  ամփոփման արարողությունը։ Աչքի ընկած ուսանողներին պարգևատրեցին Հայաստանում  Եվրամիության պատվիրակության ղեկավարը, Գերմանիայի դաշնային հանրապետության և Մեծ Բրիտանիայի դեսպանները։  

Մեկ տարի առաջ  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ մեկնարկած այս ծրագրով հայաստանյան բուհերի  լրագրության ֆակուլտետների ավագ կուրսերի ուսանողների համար հրաշալի հնարավորություն ստեղծվեց։  «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում»՝  ծրագրի շրջանակներում  ուսանողները BBC-ի կողմից անցկացվող վարպետության  դասընթացն ավարտելուց հետո եռամսյա փորձաշրջան անցան Factor TV-ում։ 

2 խումբ, 12 ուսանող  հատուկ իրենց համար պատրաստված ու անհրաժեշտ սարքավորումներով համալրված դասասենյակում զարգացրեցին իրենց տեսական և պրակտիկ գիտելիքները,  աշխատեցին Factor TV-ի նյուզռումից, մասնակցեցին դատական նիստերի ու բողոքի ակցիաների, ուղիղ եթերում մեկնաբանեցին հանրային միջոցառումներ, պատրաստեցին վիդեոռեպորտաժներ  և հարցազրույցներ վարեցին Factor TV-ի տաղավարից․ այս ամենին զուգահեռ նրանց համար վարպետության դասեր անցկացրեցին մեդիադաշտի հայտնի դեմքերը՝ ուսանողներին փոխանցելով իրենց հմտությունները սթորիթելինգի   նրբությունների,  հարցազրույցի վարման տեխնիկաների, բաց և փակ աղբյուրների հետ աշխատանքի, ֆակտչեքինգի, վիդեոմոնտաժի և մոբայլ լրագրության մասին։ 

Փորձաշրջանի ընթացքում ուսանողներից յուրաքանչյուրի երեքական նյութ հրապարակվեց Factor․am-ում, որոնցից լավագույնները առանձնացվեցին անկախ ժյուրիի կողմից։

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին իր խոսքում նշեց, որ  լրատվամիջոցների ազատությունը և կրթությունը եվրոպական արժեքների հիմքում են ընկած։ «Այսօր տեղեկություններ կարելի է ստանալ վայրկյանական, բայց դա մեզ ավելի ազատ կամ կրթված չի դարձնում։ Իրականում դա կյանքն ավելի է դժվարացնում, քանի որ պետք է կարողանալ տարանջատել իսկական լրատվությունը՝ կեղծից։ Ես ուրախ եմ, որ Ֆակտոր TV-ն պայքարում է նաև ատելության խոսքի դեմ։ Ես շատ եմ սիրում ձեր երկիրը և ինձ մեծ շոկի մեջ էր դնում այստեղ ատելության խոսքի մակարդակը։ Մեզ պետք են լավ լրագրողներ, հետաքննական լրագրություն, որ մարդիկ ունենան ընտրության հնարավորություն և հենց այստեղ է կարևորովում նման ծրագրերի անցկացումը»։  

 Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն էլ նշեց, որ այն արժեքավոր աշխատանքը, որ անում է Factor TV-ն և, ընդհանրապես, անկախ մեդիան այստեղ՝ Հայաստանում, հիմք է ստեղծում ապագայի հաջողակ պետության համար։ «Այսպիսով՝ սա իսկապես արժեքավոր մի բան է և հուսով եմ, որ բոլորը դա գիտակցում են»։

Լրատվամիջոցների բազմազանության ֆոնին, այսօր հայկական լրատվական դաշտում տիրող իրավիճակը տագնապալի ու մտահոգիչ է որակում Խոսքի ազատության ու պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան՝ ողջունելով ցանկացած քայլ ու նախագիծ, որ կարող է նպաստել այդ իրավիճակի բարելավմանն ու առողջացմանը։  

Factor TV-ի դռները միշտ բաց կմնան ծրագրի մասնակիցների առաջ՝ վստահեցրեց  Factor TV-ի նախագահը։ 

«Եվոպական մեդիահարթակ Հայաստնում․ հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում»  եռամյա ծրագրի առաջին փուլը հաջողությամբ ավարտված է․ առաջիկայում Factor TV-ին իր դռները կբացի ուսանողների նոր խմբի առջև։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան