«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ մասնագիտական խմբերի հետ քննարկումներ եղե՞լ են։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախագիծը քննարկվել է օրինակ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի, ժուռնալիստների միության հետ։ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ հիշատակվածներից մի քանիսի հետ քննարկումներ չեն եղել։ …

