Ալիևը հայտարարել է, որ ՀՀ-ի հետ սահմանին 700 կմ ռազմական նշանակության ճանապարհ է անցկացվել

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախի գրավյալ Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում, որոնք սահմանակից են Հայաստանին, մոտ 700 կմ ռազմական նշանակության ճանապարհ է կառուցվել։

«Քելբաջարում (Քարվաճառ), Լաչինի (Բերձոր), Զանգիլանի (Կովսական) շրջաններում՝ Հայաստանի հետ սահմանին, մենք անցկացրել են գրեթե 700 կմ ճանապարհ։ Այդ ճանապարհները կարելի է համարել ծառայողական կամ ռազմական, դրանք տանում են դիրքեր, սահմաններ, բարձրանում լեռներ»,- ասել է Ալիևը։

Նա ասել է, թե հայկական կողմը, իբր, պարբերաբար կրակում է այդ ուղղությամբ։

«Այդ ճանապարհներն ու էլեկտրահաղորդման գծերն անհրաժեշտ են նաև, որ մենք դուրս գանք այդ սահմաններ, պաշտպանենք դրանք, և այսօր մենք հասել ենք դրան՝ Արաքսից մինչև Մռավ՝ սահմանի ամբողջ երկայնքով»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Հավելենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր Արցախի գրավյալ Շահումյանի ու Քաշաթաղի շրջաններում 580 կմ ճանապարհի կառուցման մասին, մինչդեռ Ալիևը խոսում է 700 կմ-ի մասին։
«Մասնավորապես, Քարվաճառի շրջանի Իստիսու բնակավայրից մինչև Լաչինի Մինքենդ բնակավայր, ինչպես նաև պետական սահմանի երկայնքով այլ ուղղություններով անցկացվել է ավելի քան 580 կմ ոչ ասֆալտապատ ճանապարհ»,-հաղորդել էր ՊՆ-ն։

Էմմա Չոբանյան