ԱՆ-ն առաջարկում է փոխել «Փաստաբանության մասին» օրենքը

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Օրինագծում 15 կետից բաղկացած փոփոխություններ է առաջարկվում։ Մասնավորապես՝ վերանայել փաստաբանների պալատի խորհրդի և պալատի նախագահի դերակատարությունը ՓՊ գործադիր կառավարման հարաբերություննեում` առաջնահերթությունը տալով կոլեգիալ կառավարմանը` որպես փաստաբանության գործունեության ինքնակառավարման սկզբունքի արտահայտում.

«Փաստաբանական համայնքի ինքնակառավարումից բխող մի շարք էական գործառույթներ, ըստ էության, իրականացվում են միասուբյեկտ կառուցակարգի միջոցով, ինչը չի կարող ապահովել ներկայացուցչականության երաշխավորումը փաստաբանական համայնքի գործերը կառավարելիս և կենսագործունեության հարցերը լուծելիս: Այնինչ, նման գործառույթների իրականացումը կոլեգիալության սկզբունքի հիման վրա գործող փաստաբանների պալատի մարմինների կողմից կարող է առավելագույնս ապահովել ներկայացուցչականությունը, առավել լեգիտիմություն հաղորդել այդ գործառույթների իրականացմանը՝ ապահովելով գործառույթների տարանջատվածությունը, մասնագիտացված մարմինների կողմից դրանց իրականացումը, ինչպես նաև բարձրացնել փաստաբանների պալատի մարմինների հեղինակությունը և դերակատարումը»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Առաջարկվում է նախատեսել նոր մասնագիտացված մարմիններ` կարգապահական հանձնաժողովը և վերահսկողության հանձնաժողովը։ Ընդ որում՝ առաջարկվում է այդ մարմինների կազմում, բացառությամբ խորհրդի, ներառել ներկայացուցիչներ, որոնք փաստաբանների պալատի անդամներ չեն. օրինակ` Արդարադատության նախարարությունց, Ֆինանսների նախարարությունից, վճռաբեկ դատարանից, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, բարձրագույն ուսումնական հաստատություններից, հասարակական կազմակերպություննեից։

Բացի այդ՝ առաջարկվում է վերանայել փաստաբանի որակավորման քննությունների անցկացման կարգը, որպես այլընտրանք նախատեսելով նաև առանց փաստաբանական դպրոց ընդունվելու որակավորման քննություններին մասնակցության հնարավորությունը, որոշակի պահանջների պահպանման դեպքում: Ինչպես նաև՝ ընդլայնել անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակը, հնարավոր շահերի բախումից խուսափելու նպատակով բացառել մեկ մարմնի անդամի կամ պաշտոնատար անձի միաժամանակյա ներգրավումը տարբեր մարմիններում:

Երեկ շրջանառության մեջ դրված նախագիծն այս պահի դրությամբ ունի ավելի շատ «դեմ », քան «կողմ» ձայներ։

Ռոզա Վարդանյան