Ազգային ժողովի ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ներողություն խնդրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանից: «Ես՝ ինքս դեմ եմ քաղաքական գործիչների ընտանիքի անդամների հիշատակմանը քաղաքական խոսքում, եթե ընտանիքի այդ անդամը ակտիվ ներգրավված չէ ակտիվ քաղաքականությնան մեջ: Իմ մեջ տպավորված էր, որ տիկին Գրիգորյանի ամուսինը ներգրավված է, այդ տպավորությունը սխալ էր, նրա եղբայրն է ներգրավված …

