Արցախյան պատերազմի ադրբեջանցի մասնակիցները կրկին ոստիկանական բռնությունների են ենթարկվել

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Արցախյան 44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցները կրկին ոստիկանական բռնությունների են ենթարկվել։ Ադրբեջանական MeydanTV-ի հաղորդմամբ՝ պատերազմի մասնակիցներ Աղաբալա Վելիևն ու Թյուրք Էյվազզադեն հայտարարել են, որ բռնության են ենթարկվել իրավապահների կողմից։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում։ Նրանք պնդում են, որ 8 ոստիկան է եկել իրենց ռեստորան և ֆիզիկական ուժ կիրառել։ Տուժածները գիշերել են Սաբունչու շրջանի ոստիկանության 13-րդ բաժնում, ինչից հետո ստիպված են եղել անմիջապես հիվանդանոց գնալ։

Ըստ բժիշկների՝ Վալիևը ծնոտի կոտրվածք ունի, Էյվազզադեն՝ աչքերի տակ այտուցվածություն, ոտքին հասցված հարվածներն էլ սահմանափակել են շարժունակությունը։

Meydan TV-ին ՆԳ նախարարությունից հայտնել են, որ բռնության կիրառման մեղադրանքներն անհիմն են՝ նշելով, որ ռեստորանում խախտել են կարանտինային կանոնները, համապաստախան արձանագրություններ են կազմվել։
Տուժողներն ու նրանց ընկերները ցանկանում են, որ գործը հետաքննվի ու ոստիկանության աշխատակիցները պատժվեն։

Հիշեցնենք՝ առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում ոստիկանները բռնության ու ծեծի են ենթարկում պատերազմի մասնակիցներին։

Էմմա Չոբանյան