25 Նոյեմբեր 2021 | 12:37
Ռուսաստանում հանքահորերից մեկում հրդեհ է բռնկվել․ զոհ և վիրավորներ կան, 49 հանքափորի գտնվելու վայրն անհայտ է
Ռուսաստանում հրդեհ է բռնկվել Կեմերովոյի մարզի Լիստվյաժնայա հանքահորում։ Մեկ մարդ մահացել է, 43-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հայտնի է, որ հանքահորում պայթյուն է գրանցվել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Փլուզումներ չկան։ Հանքահորից դուրս է եկել 236 մարդ։ Փրկարարական աշխատանքները, սակայն, շարունակվում են։ Հանքավայրի ղեկավարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ հանքահորում եղել է 285 մարդ։ Այսպիսով, …