Պոլինեզիայում ստորջրյա հրաբխի ժայթքումը հզոր ցունամիներ է առաջացրել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Պոլինեզիայում Տոնգա-Խունգա-Հաապայ ստորջրյա հրաբխի ժայթքումը հզոր ցունամի է առաջացրել խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի շարք պետությունների ափերի մոտ:

DW-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայի օդերևութաբանության բյուրոն հունվարի 15-ին հայտնել է, որ մայրաքաղաք Նուկուալոֆի շրջանում ալիքների բարձրությունը ծովի մակերևույթից հասել է 1,2 մետրի:

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Ամամի կղզիների և երկրի հյուսիս-արևելքում գտնվող Իվատե պրեֆեկտուրայի ափերին ևս 1,2 մետր բարձրությամբ ցունամի է գրանցվել:

Ավստրալիայի հարավարևելյան ափին գտնվող մի շարք շրջաններում նույնպես ցունամիի նախազգուշացում է եղել:

Տոնգայի թագավորությանը լուրջ վնաս է հասցվել, հաղորդել է AFP գործակալությունը: Նուկուալոֆի փողոցները ծածկված են հրաբխային մոխրի հաստ շերտով, սակայն  իրավիճակը հանգիստ է և կայուն՝ պարզաբանել է Նոր Զելանդիայի կառավարության ղեկավար Ջասինդա Արդերնը: Տոնգա արշիպելագի մի շարք բնակիչների խոսքով՝ հրաբխի ժայթքման աղմուկը կարելի էր համեմատել ռումբերի պայթյունի ձայնի հետ: Վիրավորների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել։ ԱՄՆ-ն և ՄԱԿ-ն իրենց օգնությունն են առաջարկել կղզի-պետությանը։

Հզոր ալիքների պատճառով Սամոայում հարյուրավոր ընտանիքներ տարհանվել են Սավայի կղզու հարավային կողմում գտնվող գյուղերից։ Ստորջրյա հրաբխի ժայթքումը սկսվել է հունվարի 14-ին։ Աղետի հետևանքով ավերվել են մի շարք տներ, վնասվել են ավտոմեքենաներ և ենթակառուցվածքներ։