«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով․ «Ասում եք՝ Ադրբեջանը կանգնեցնում է իրանական մեքենաներն ի պատասխան նրա, որ մենք միջանցք չենք տալիս։ Փաստորեն սրանք Ադրբեջանի կողմից հերթական ապօրինի գործողություններն են, սադրանք է՝ մեզ ճնշելու, որպեսզի տրամադրենք միջանցք։ Պարզ է, որ հայկական շահը թելադրում է, որ մենք միջանցք …

