Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էջմիածնում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթի» 2-րդ մարզաձևի` սիրողական կրոսավազքի մրցաշարի մրցանակաբաշխության արարողությանը: Կրոսավազքն անցկացվել է Երևան-Էջմիածին ճանապարհին, որին մասնակցել են շուրջ 1500 քաղաքացիներ տարբեր տարիքային խմբերում` 15-17 տարեկան աղջիկներ և տղաներ, որոնք հաղթահարել են 3 կմ, 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, որոնք վազել են 10 կմ, և 36 …

