Ֆիլիպիններում հրդեհը ոչնչացրել է տարբեր արտադրողների ավելի քան 148․6 հազար դեղաչափ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ։ Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտնել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Հարի Ռոկեն, փոխանցում է korrespondent-ը։ Միաժամանակ, համաձայն երկրում Կորոնավիրուսի դեմ պայքարի թիրախային խմբի տվյալների՝ հրդեհը ոչնչացրել է AstraZeneca պատվաստանյութի 9․176 դեղաչափ, Moderna-ի՝ 14․400, Sinovac-ի ՝ 36․164 և Pfizer-ի 88․938 դեղաչափ: …

