Արաբական կոալիցիան ավիահարվածներ է սկսել Սանայում՝ Աբու Դաբիի վրա հութիների հարվածներին ի պատասխան

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աբու Դաբիում անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակումից հետո, որը մի քանի մարդու կյանք է խլել, Արաբական երկրների կոալիցիան Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ հայտարարել է ապստամբների կողմից վերահսկվող Եմենի մայրաքաղաք Սանայի ուղղությամբ ավիահարվածներ սկսելու մասին: Սաուդյան Արաբիայի պաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ հարձակումները Սանայում իրականացվում են՝ «ի պատասխան սպառնալիքի և ռազմական անհրաժեշտությունից ելնելով», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կոալիցիայի խոսնակ, բրիգադային գեներալ Թուրկի Ալ-Մալիքին հութիների հարվածները բնութագրել է որպես «թշնամական ահաբեկչական հարձակումներ»՝ ընդգծելով, որ «մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն», քանի որ դրանք «վտանգ են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը»։

Հութիներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքը հաստատել է կոալիցիայի հարձակումների փաստը։

Ավելի վաղ եմենցի ապստամբները հայտարարել էին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածքում իրականացված «ռազմական գործողության» մասին։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ հարձակման թիրախ են դարձել վառելիքի երեք բեռնատարներ՝ դրանք պայթել են և բռնկվել։ Բացի այդ, Աբու Դաբիի օդանավակայանի մոտակայքում գտնվող շինհրապարակում փոքր հրդեհ է բռնկվել, որը մարվել է։ Հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել՝ Պակիստանի մեկ և Հնդկաստանի երկու քաղաքացի, ևս վեց մարդ վիրավորվել է։

Տաթև Ֆռանգյան