Բաքուն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մեկ տարուց ավելի է՝ խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ առաքելության մուտքին Արցախի գրավյալ տարածքներ։ Մասնավորապես, այսօր Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ այցի շուրջ կազմակերպության հետ բանակցությունները շարունակվում են։ Նա նշել է, որ, իբր, կազմակերպությունից դեռևս արձագանք չկա։ «ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն արձակուրդ է գնացել։ Արձակուրդներից առաջ …

