Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի, ստեղծել 1.5 միլիոն նոր աշխատատեղ, հաղթահարել աղքատությունն աշխատանքով, յոթնապատկել միջին աշխատավարձը, քսանապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, առողջ ապրելակերպը դարձնել ազգային հատկանիշ և կյանքի տևողությունը հասցնել 90 տարեկանի, ունենալ մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակը և աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը: Սրանք մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության տեսլականի կարևոր բաղադրիչներն …