Բռնազավթված տարածքների մասին օրենքի 2-րդ ընթերցումն Արցախի ԱԺ-ն կկազմակերպի հրատապ կարգով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
Բոլորը

Արցախի Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել․օրակարգում «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծն է:

Նախագիծն ԱՀ Ազգային ժողովում ներկայացրեց պատգամավոր Արթուր Մոսիյանը: Նրա խոսքով՝ նախագիծը երեկ՝ փետրվարի 15-ին դրական եզրակացություն էր ստացել Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում։

Օրինագծով սահմանվում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի,  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները։

«Օրենքի նախագծով բռնազավթված տարածքներ են համարվում` Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում *-ով, **-ով և ***-ով նշված շրջանները, համայնքները և բնակավայրերը, ինչպես նաև այդ շրջանների տարածքում ընդգրկված հողերը և ջրային ռեսուրսները»,– նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: