Գյումրու ավագանին՝ 22 կողմ, 7 ձեռնպահ ձայներով, որոշեց քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակում տոնածառ տեղադրելու ու պատմական փողոցները զարդարելու համար բյուջեից հատկացնել 10 միլիոն 400 հազար դրամ։ Եղան նաև առարկություններ, մասնավորապես, ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանի կողմից,որը առաջարկում էր տոնածառը տեղադրել, սակայն առանց փողոցների լուսավորության և հյուրասիրություն կազմակերպելու։ Զեկույցով հանդես եկավ Գյումրու քաղաքապետի ֆինանսական գծով …

