Յոթ օրում գրանցվել է 684 զանգ․ ԱԻՊԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022 թվականի փետրվարի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 684 զանգ․ տեղեկացնում են ԱԻՊԾ-ից։

Շաբաթվա ընթացքում հրշեջ փրկարարները կատարել են 3 ելք, բնակչությանը ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն, հրդեհաշիջման աշխատանքները կատարվել են ժամանակին ու բարձր մակարդակով:

Նշված հրդեհի դեպքերից մեկը արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Մարտունու քաղաքի բնակիչը (ծնվ. 1978թ.) , իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանը, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր մեկնած Մարտունու շրջանի ԱԻ բաժնի հրշեջ փրկարար մասի մարտական հաշվարկը մեկուսացրել է հրդեհը և լիամարել: Նախնական տվյալների համաձայն այրվել է Մարտունու քաղաքի բնակչին (ծնվ. 1983թ.) պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը և դիմապակին մասնակի:

Նշված ժամանակահատվածում շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումները՝ փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելքը, որոնք ցավոք արդյունք չեն տվել:

Այսպիսով զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ այս շաբաթ հայտնաբերվել և վնասազերծվել է 43 պայթուցիչ, հրթիռակասետային 14 ռումբ, 11 արկ, նռնականետի 24 և ձեռքի 2 նռնակ:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 21, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 23 կանչ: Փրկարարները կատարել են դռան 2 բացում, առողջական խնդիր ունեցող 11 քաղաքացու տեղափոխում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 3 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 7 կանչերի:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները: