Ալիևը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման ու սահմանների դելիմիտացիայի հարցերը

Լուրեր

21.08.2026 | 22:51
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
21.08.2026 | 22:27
Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21.08.2026 | 22:12
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
21.08.2026 | 21:56
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 21:50
Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
21.08.2026 | 21:45
Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21.08.2026 | 21:29
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին
21.08.2026 | 21:14
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
21.08.2026 | 20:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
21.08.2026 | 20:22
Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները
21.08.2026 | 20:07
Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման նոր օրենքը
21.08.2026 | 19:47
Էբոլայի բռնկումը շարունակվում է․ Հայաստանում տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ
21.08.2026 | 19:33
Արմեն Գրիգորյանն անգործ չի մնացել. Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 19:20
Որքան որ հասկացել եմ` զինվորները պատժվելու հետևանքով չէին դրսում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հանդիպման ընթացքում Ալիևն ընդգծել է Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների հաջող զարգացումը, նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դրական դերն այդ գործընթացում, ինչպես նաև նրա ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»,-ասվում է Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։
Ալիևը նաև կարևորել է դեկտեմբերին Շառլ Միշելի նախաձեռնությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

«Կարևորելով Բրյուսելի օրակարգը՝ նախագահը մատնանշել է այդ հարցի շուրջ քննարկումների և գործնական աշխատանքի անհրաժեշտությունը, բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից Ադրբեջանին աջակցությունը ականազերծման գործընթացում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կլաարն իր հերթին հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները շուտափույթ կավարտվեն։ Ալիևն էլ հայտնել է, որ հրահանգել է համապատասխան գերատեսչություններին ինտենսիվ բանակցություններ անցկացնել Եվրամիության և Ադրբեջանի միջև համագործակցության համաձայնագրի շուրջ և հնարավորինս կարճ ժամկետում ավարտել դրանք։

Ադրբեջանի նախագահը նաև խոսել է Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների մասին։ Ալիևն ու Կլաարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների վերականգնման, սահմանների դելիմիտացիայի և այլ առանցքային հարցերի շուրջ։

Հավելենք, որ նախորդ շաբաթ Տոյվո Կլաարը Երևանում հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Էմմա Չոբանյան