Պաշտոնական Երևանը շարունակում է հերքել նոյեմբերի առաջին տասնօրյակում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման մասին լուրերը։ Ռուսական Octagon media-ն այսօր տեղեկություն էր տարածել, որ Կրեմլը նախապատրաստում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը, ըստ լրատվամիջոցի, տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին Սոչիում։ «Ենթադրվում է, որ կողմերը քննարկելու են Լեռնային …

