Գազը թանկացավ․ որքա՞ն ենք վճարելու ապրիլի 1-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 1-ից բնական գազի համար ՀՀ քաղաքացիները կվճարեն նոր սակագնով։ Որոշումը կայացվել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ այսօրվա նիստում՝ քննարկելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը:

Սպառած գազի դիմաց Հայաստանի սպառողները մինչ այս տարբերակված սակագին էին վճարում, մասնավորապես՝ սոցիալապես անապահով խմբերը` 100 դրամ՝ 1 խմ-ի համար,  իսկ մնացած բնակիչ-բաժանորդները` 139 դրամ` 1 խմ-ի համար, ամսական 10 հազար խորանարդ մետր գազ սպառող խոշոր սպառողները (տնտեսվարողները) 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ 1000 խմ համար։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոր որոշմամբ  սոցիալապես անապահով ընտանիքների համար բնական գազի սակագինը տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազ սպառելու դեպքում չի փոխվի՝ 100 դրամ ամեն 1 խմ դիմաց։ 

Սոցիալապես անապահով ընտանիքներից բացի բնակչության մյուս խավերի համար բնական գազի համար սակագին է սահմանվել 143,7 դրամ ամեն  1  խմ դիմաց։ Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար կկազմի 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի համար։ 

Գյուղատնտեսության ոլորտի վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողները ևս կվճարեն 1000 խմ-ի դիմաց 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ 

Վերոնշյալ կետերով չնախատեսված մյուս սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 143 700 դրամ և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում։