Ինչո՞վ է Վրաստանը «նեղացրել» Ուկրաինային. Կիևը հետ է կանչում իր դեսպանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
Բոլորը

Ուկրաինան անհապաղ հետ է կանչում Ղրղզստանում և Վրաստանում իր դեսպաններին։ ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մեր դիվանագետները հենց հիմա իրականացնում են արդար և բացարձակ անհրաժեշտ որոշումներն այն պետությունների հանդեպ, որոնք դավաճանել են իրենց խոսքին և միջազգային իրավունքին։ Անհապաղ հետ ենք կանչում Ղրղզստանում դեսպանին խորհրդակցությունների համար՝ Ուկրաինայի դեմ ագրեսիան արդարացնելու համար։ Անհապաղ հետ ենք կանչում Վրաստանից դեսպանին՝ մեզ օգնել ցանկացող կամավորներին խոչընդոտելու, պատժամիջոցների հարցում ոչ բարոյական դիրքորոշման պատճառով»,- ասել է Զելենսկին։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Թբիլիսին չի ծրագրում միանալ Մոսկվայի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին։ Ղարիբաշվիլիի այս հայտարարությունը դժգոհություն է առաջացրել երկրում, իսկ բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են նրա հրաժարականը։

Հավելենք, որ Վրաստանը նաև հրաժարվել է փակել իր օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների համար։ Թբիլիսիում սա բացատրել են այն հանգամանքով, որ Վրաստանը հումանիտար նշանակության տարանցիկ ուղի է հարևան երկրների համար, այդ պատճառով չափազանց զգուշորեն է վերաբերվում խնդրին։