ԱՄՆ-ն մերժել է Լեհաստանի առաջարկը՝ Գերմանիայում գտնվող Միացյալ Նահանգների ավիաբազայի միջոցով ՄԻԳ-29 կործանիչներն Ուկրաինա ուղարկելու վերաբերյալ, նշելով, որ դա լուրջ մտահոգություն է առաջացրել ՆԱՏՕ-ում, գրում է Al Jazeera-ն։ Լեհաստանի սխեման ենթադրում էր, որ ռուսական արտադրության ՄիԳ-29 կործանիչները մատակարարվելու են Գերմանիայի Ռամշտեյն քաղաքի ԱՄՆ բազա, իսկ այնտեղից տեղափոխվելու են Ուկրաինա։ Սակայն Պենտագոնի խոսնակ Ջոն Կիրբին ասել …

