Զբաղվածության խթանման ծրագիր՝ Շիրակի մարզի միայնակ մայրերի համար

Լուրեր

29.06.2026 | 10:35
Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
29.06.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 29-ի դրությամբ
29.06.2026 | 10:10
Փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխվել են կենդանաբանական այգի
29.06.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.06.2026 | 09:39
Այրված մեքենայում հայտնաբերվել է երեք քաղաքացու դի․ ՃՏՊ Սուրենավանի մոտակայքում
29.06.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը․ ՈՒՂԻՂ
29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում Արաբական միացյալ էմիրությունների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական և հումանիտար հիմնադրամի աջակցությամբ ու Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ՝ իրականացնում է «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» զբաղվածության խթանման ծրագիրը․ տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ծրագրի նպատակն է բարելավել Շիրակի մարզի աշխատունակ միայնակ մայրերի զբաղունակությունը՝ բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում վերջիններիս զբաղվածությունը խթանելու միջոցով։

Ծրագիրը ներառում է միմյանց հետ փոխկապակցված երեք փուլ՝

• բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում, մեծամասամբ՝ տեխնոլոգիական, ընտրված մասնագիտություններով ուսուցում,

• գործնական պրակտիկա,

• աշխատանքի տեղավորում։

Ծրագիրը թիրախավորում է Շիրակի մարզը՝ պայմանավորված վերջինիս աղքատության և գործազրկության մակարդակով առավել խոցելի լինելու հանգամանքով։ Մասնավորապես, համաձայն պաշտոնական վիճակագրության, 2020 թվականի դրությամբ՝ աղքատությունը մարզում կազմել է 48.4%, մանկական աղքատությունը՝ 57.7%, իսկ գործազրկությունը 2019 թվականի դրությամբ 18% է։

Ծրագրի փուլերը

1. Ուսուցում

Մասնակիցներն առցանց և անցանց դասընթացների միջոցով ձեռք կբերեն մասնագիտացում հետևյալ ուղղություններից որևէ մեկով՝ հիմք ընդունելով նախընտրությունները և կարողությունները՝

● համակարգչային գրագիտություն (Microsoft office),

● SMM,

● վեբ ծրագրավորում,

● բիզնեսի զարգացում։

Վերոհիշյալ առարկայացանկը ենթակա է փոփոխության՝ կախված ընտրված մասնակիցների գիտելիքից և հմտություններից։

2. Գործնական պրակտիկա

Բոլոր դասընթացների մասնակիցներն ուսուցման ավարտից հետո կանցնեն եռամսյա գործնական պրակտիկա՝ ծրագրի շրջանակում համագործակցող կազմակերպություններում։

3. Աշխատանք

Պրակտիկայի ավարտին ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը կաջակցեն մասնակիցներին ձեռք բերված մասնագիտացմամբ աշխատանք գտնելու հարցում։ Թիրախային արդյունքն է ծրագրի ավարտից հետո՝ 3-ամսյա ժամկետում ապահովել մասնակիցների առնվազն 30%-ի զբաղվածությունը։

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրին կարող են մասնակցել Շիրակի մարզում բնակվող միայնակ մայրերը։ Առաջնահերթություն տրվելու է նրանց, ովքեր՝

– Դիմելու պահին չեն աշխատում,

– Ընդգրկված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում,

– Ունեն երկու և ավել անչափահաս երեխա։

Ծրագրին մասնակցելու պայմանները

Ծրագրին մասնակցությունն անվճար է, որի շրջանակում կապահովվի՝

● Դասընթացի մասնակցության ծախսերը,

● Դասընթացների ընթացքում, ըստ անհրաժեշտության, տրանսպորտային ծախսերը,

● Դասընթացների ընթացքում, անհրաժեշտության դեպքում, համակարգիչների և ինտերնետի հասանելիությունը,

● Գործնական պրակտիկան,

● Գործնական պրակտիկա անցած մասնակիցներին աշխատանքի տեղավորումը։

Մասնակիցները պարտավորվում են՝

● Մասնակցել բոլոր դասընթացներին,

● Առաջարկի առկայության դեպքում մասնակցել գործնական պրակտիկային և ընդունել Միասնական սոցիալական ծառայության կամ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից ներկայացված աշխատանքի առաջարկներից որևէ մեկը, եթե նույն ժամկետում այլ կապուղիներով չեն ընդունվել դասընթացին առնչվող այլ աշխատանքի։

Մասնակիցների ընտրությունը

Ծրագրին մասնակցելու համար հնարավոր է լրացնել հայտադիմում ինչպես առցանց, այնպես էլ առձեռն մինչև ս.թ. մարտի 25-ը Միասնական սոցիալական ծառայության Շիրակի մարզի տարածքային կենտրոններում՝ հետևյալ հասցեներով՝

1. Ախուրյան, Գյումրու խճուղի 42,

2. Ամասիա, Ամասիա 25, շենք 4,

3. Մարալիկ, Մադաթյան 1, քաղաքապետարանի շենք,

4. Աշոցք, Հրապարակ 1,

5. Գյումրի, Խրիմյան 46ա,

6. Արթիկ, Ազատության հրապարակ 1/2։

Առցանց հայտադիմումը հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/34pYiDi

Ընտրված դիմումատուները կհրավիրվեն հարցազրույցի, որի արդյունքներով կընտրվեն ծրագրի մասնակիցները։

Մասնակիցների քանակը

Ծրագիրը նախատեսված է 24 մասնակցի համար։ Ընդհանուր տևողությունը առավելագույնը 11 ամիս է։