Այսօր Բարձրագույն դատական խորհրդում ընթանում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդությունների քննությունը: Արդարադտության նախկին նախարար Ռուստամ Բադասյանն աշխատանքի վերջին օրով Նախշքարյանի նկատմամբ 2 վարույթի միջնորդություն է հարուցել: Դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը ԲԴԽ-ին միջնորդեց կարճել նրա մասով կարգապահական վարույթը: Մանրամասները՝ տեսանյութում:

