Ուկրաինայում պատերազմը 516 խաղաղ բնակչի կյանք է խլել, ևս 908-ը վիրավորվել է. ՄԱԿ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Պատերազմի սկզբից Ուկրաինայում զոհվել է 516 խաղաղ բնակիչ, ևս 908-ը վիրավորվել է։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի դիտորդական առաքելության տեղեկատվական փաստաթղթում, որը հայտնվել է UNIAN-ի տրամադրության տակ։

«2022 թվականի փետրվարի 24-ի առավոտյան ժամը 4:00-ից, երբ սկսվեց Ռուսաստանի Դաշնության զինված հարձակումը Ուկրաինայի վրա, մինչև 2022 թվականի մարտի 8-ի կեսգիշերը (տեղական ժամանակով) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն Ուկրաինայում գրանցել է քաղաքացիական անձանց մահվան կամ վիրավորվելու 1424 դեպք՝ 516 զոհ և 908 վիրավոր»,- ասվում է զեկույցում։

Մասնավորապես, ըստ փաստաթղթի, 516 մահացածներից 98 տղամարդ է, 60-ը՝ կին, 9-ը՝ տղա, 5-ը՝ աղջիկ, ինչպես նաև 23 երեխա և 321 մեծահասակ, որոնց սեռը չի հաջողվել պարզել։

908 վիրավորներից 78-ը տղամարդ է, 57-ը՝ կին, 12-ը՝ աղջիկ, 4-ը՝ տղա, ինչպես նաև 34 երեխա և 723 մեծահասակ, որոնց սեռը չի հաջողվել պարզել։

«Արձանագրված քաղաքացիական զոհերի մեծամասնությունը գրանցվել է ազդեցության լայն տարածությամբ պայթուցիկ զենքերի, ներառյալ՝ ծանր հրետանու կիրառման, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածների արդյունքում», – ասվում է հայտարարության մեջ:

Տաթև Ֆռանգյան