Ուկրաինայում փետրվարի 24-ից՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր, խաղաղ բնակչության շարքում զոհերի թիվը գերազանցել է 630-ը, վիրավորվել՝ 1125-ը, նման տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։ Նշվում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մեծ մասը գրանցվել է պայթուցիկ զենքի կիրառման հետևանքով, ներառյալ՝ ծանր հրետանու և բազմակի հրթիռային համակարգերի հրթիռակոծման, ինչպես նաև օդային հարվածների: …

