20-ամյա Կարեն Դանիելյանը ծառայել է Մարտունի 3-ում, 44-օրյա պատերազմին 10 ամսվա ժամկետային զինծառայող էր։ Պատերազմի ժամանակ ծանր վիրավորումը ստացել է Կարմիր Շուկայում։ Ասում է՝ ապրելու հավանականությունը քիչ էր․ «Աստված երկրորդ կյանք տվեց ինձ, առաքելություն ունեմ անելու»։ Կարենը 7 ամիս բուժվել է «Էրեբունի» ԲԿ-ում, ապա տեղափոխվել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ Բուժումը դրական ընթացք ունի, ինքն էլ …

