Խաղաղության խոսակցությունների համար այս պահին միջավայր չկա․ ադրբեջանական կողմը անկեղծ չէ․ ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը անդրադառնալով Արցախ կատարած իր այցին, այնտեղ կատարած արձանագրումներին ու հետևություններին, նշեց, որ հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնատար անձանց հետ, այցելել Խրամորթ գյուղ ու շփվել բնակիչների հետ, տեղում ծանոթացել է խնդիրնեին:

«Իմ այցի ժամանակ դեռևս մոտ 2 շաբաթ էր, ինչ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սկսվել էր բարձրախոսներով հոգեբանական ճնշում գործադրելու գործընթացը: Խիստ մտահոգիչ էր այն իրավիճակը, որ տեսա այնտեղ: Խոսքը բնակչության հոգեբանական վիճակի մասին է: Այցից հետո ցավալիորեն ունեցանք շատ ավելի լուրջ զարգացումներ, ընդհուպ ինտենսիվ կրակոցներ, մեծ տրամաչափի զենքերից կրակոցներ ու նաև հետագայում գազի անջատման ու էլեկտրաէներգիայի անընդհատ ընդհատումների պայմաններում անտանելի հումանիտար իրավիճակ էր»,- նշեց ՄԻՊ-ը:

Նա տեղեկացրեց, որ այցելել է նաև Ստեփանակերտում գտնվող տեղահանված բնակիչների ժամանակավոր կացարան: «Զբաղվածության, սոցիալական ինտեգրման, երեխաների ադապտացման խնդիրները շատ էին»,- նշեց Գրիգորյանը:

ՄԻՊ-ն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից ճնշման, ահաբեկման, հայաթափման նպատակ հետապնդող քաղաքականությունը շարունակական է:

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու վերաբերյալ հարցին, նշեց. «Խաղաղության խոսակցությունները, կամարտահայտման բարձրաձայնումները պիտի ապացուցված լինեն նաև գործողություններով: Առնվազն վերջին 2 շաբաթվա իրադարձությունները և էսկալացիաները, ներառյալ հումանիտար իրավիճակի լարվածությունը ցույց են տալիս, որ խաղաղության մասին խոսակցությունների համար ուղղակի միջավայր ու գործողություններ չկան: Դրանք, մեղմ ասած, ադրբեջանական կողմից անկեղծ չեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: