Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկ ու կարմիր գծերի հատում․ Զելենսկիի հարցազրույցը NBC-ին

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Միգուցե Ռուսաստանն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը։ NBC News-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում սկսած պատերազմի արդյունքը դեռևս որոշված չէ, բայց հնարավոր է, որ այն ճանապարհ բացի լայնածավալ գլոբալ պատերազմի համար, ասել է Զելենսկին՝ պատասխանելով NBC-ի Nightly News-ի հաղորդավար Լեսթեր Հոլթի հարցին՝ արդյո՞ք նա հասկանում է նախագահ Ջո Բայդենի մտահոգությունները՝ Մոսկվայի հետ լարվածությունը չսրելու կամ սադրելու առումով։

«Ոչ ոք չգիտի, միգուցե այն արդեն սկսվել է: Եվ ինչքան կլինի այս պատերազմի հավանականությունը, եթե Ուկրաինան ընկնի: Շատ դժվար է ասել։ Մենք դա տեսանք 80 տարի առաջ, երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե երբ կսկսվի լայնածավալ պատերազմը»,- ասել է Զելենսկին:

Նա նաև ընդգծել է, որ այս պատերազմի արդյունքը վտանգի տակ է դնում «ողջ քաղաքակրթությունը»:

Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի ժողովուրդն «անպարտելի» է, նույնիսկ եթե ռուսական ուժերը գրավեն քաղաքները, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևը։ Ռուսական ուժերը կարող են գրավել հողը, բայց «նրանք չեն կարող տանել Ուկրաինայի արժանապատվությունն ու սերն իրենց երկրի հանդեպ», ասել է նա։

«Կան ավելի փոքր երկրներ… Ուկրաինայի հարևան երկրները, որոնք նախկին ԽՍՀՄ հանրապետություններ են եղել։ Նրանք շատ ուշադիր հետևում են նման դավաճանական ներխուժման պատասխանին»,- ասել է Զելենսկին Հոլթին:

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն ավելի կներգրավվի այս պատերազմին, եթե Ռուսաստանը հատի քիմիական զենքի «կարմիր գիծը», Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն անցել է «բոլոր կարմիր գծերը»:

«Եթե նրանք միտումնավոր հրթիռներ են արձակում մանկապարտեզների, դպրոցների, համալսարանների ուղղությամբ, ապա դա ցանկացած գծի հատում է։ Ուրիշ ինչի՞ սպասենք, թույլ տանք ռուսներին՝ 200, 300 կամ 400 երեխա սպանե՞լ»,- ասել է նա:

Տաթև Ֆռանգյան