Մարտի 9-ին ոստիկանություն զանգած Երևանի 31-ամյա բնակիչը հայտնել էր, որ Գյումրի քաղաքի մաքսատան ավտոկայանատեղիում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայից 11.000.000 դրամ են գողացել. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել: Ոստիկանության Կումայրիի բաժնի, Շիրակի մարզային վարչության, Մալաթիայի և Արաբկիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցների քննչական գործողությունների արդյունքում մարտի …

