Չեռնիգովում ռազմական գործողությունները մեկ օրում 53 խաղաղ բնակչի կյանք են խլել

Լուրեր

21.08.2026 | 16:46
Լիբանանի դեֆոլտից եք խոսո՞ւմ ՀՀ-ում․ թույլ չենք տա 300 հազար ադրբեջանցիների ֆեյք սերիալը նկարել․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 16:43
Կառլոս Ալկարասը կորտ է վերադառնում
21.08.2026 | 16:35
«Մի՛ գոռա, հանգի՛ստ նստիր տեղդ». վեճ՝ Զառիթափում հանրային քննարկումների ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 16:30
ՌԴ-ն դաշնակցից՝ գործընկեր․ ինչ է փոխվել Կառավարության առաջիկա 5 տարվա ծրագրում արտաքին քաղաքական ուղղությամբ
21.08.2026 | 16:27
Լեհաստանը հետախուզվող անձին հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին
21.08.2026 | 16:25
Շինարարության որակի վերահսկման միասնական էլեկտրոնային համակարգ կներդրվի․ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ
21.08.2026 | 16:16
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 7 հողատարածք վերադարձվել է համայնքին
21.08.2026 | 16:02
«Ֆեստիվառները» մի օրվա մեջ պայթելու են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 15:51
Ինչպես պաշտպանվել շոգից․ ՀՎԿԱԿ-ի խորհուրդները
21.08.2026 | 15:42
Խաբի Ալոնսոն նշել է՝ որն է իր համար ֆուտբոլի գեղեցկությունը
21.08.2026 | 15:30
Եղեգիս գետի էկոհամակարգի վերականգնման հարցով աշխատանքային խումբ կձևավորվի
21.08.2026 | 15:19
«Մարտին սթար»-ի վանիլային պաղպաղակի արտադրության կասեցումը վերացվել է
21.08.2026 | 15:10
Փաստահավաք խումբ՝ 2024 հունիսյան ցույցերի հետ կապված // 6 ամսում՝ 146 մահ պատահարներից․ ԼՈՒՐԵՐ
21.08.2026 | 15:03
Ավետիք Չալաբյանի կալանքը չերկարաձգվեց․ նա անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից
21.08.2026 | 15:00
Ծաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է
Բոլորը

Ռուս զինվորականները շարունակում են Չեռնիգովի համակարգված օդային և հրետանային գնդակոծությունները՝  ոչնչացնելով քաղաքացիական ենթակառուցվածքները։ Միայն երեկ սպանվել է տեղի 53 բնակիչ։ Այս մասին մարտի 17-ին հայտարարել է Չեռնիգովի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը, գրում է Korrespondent-ը։

«Մենք մեծ կորուստներ ենք կրում, հենց երեկ օկուպանտների կողմից սպանված մեր քաղաքացիների 53 դի տեղափոխվել է քաղաքի դիահերձարաններ»,- ասել է Չաուսը։

Նա, միաժամանակ, նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են ավերիչ հարվածներ հասցնել հակառակորդի ուժերին։ Չաուսը տեղեկացրել է նաև, որ վերանորոգման աշխատանքներ իրականացնող բրիգադները քաղաքում մշտական կրակի տակ են, սակայն աշխատում են՝ մարդկանց էլեկտրականությամբ, ջրով և գազով ապահովելու համար։

Բացի այդ, Չաուսը խոսել է «կանաչ միջանցքի» կազմակերպման հետ կապված դժվարությունների մասին, սակայն խոստացել է, որ այսօր ևս բանակցությունները կշարունակվեն։

Տաթև Ֆռանգյան