Վարորդներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Կենտրոնական բանկի դիմաց. նրանք բողոքում են ԱՊՊԱ վճարների բարձրացման դեմ: «Պահանջում ենք, որ չեղարկվեն ԱՊՊԱ-ի ապօրինի թանկացումները: Հույս ունենք արդյունքի հասնել»,- լրագրողների հետ զրույցում նշեց բողոքի ակցիայի մասնակից վարորդներից մեկը: Նրա դիտարկմամբ՝ իրենց բողոքն արդարացի է, և այդ հարցն իրենց համար կենսական նշանակություն ունի: Մանրամասները՝ տեսանյութում:

