Ջո Բայդենը ծրագրում է ԵՄ առաջնորդներին համոզել՝ հրաժարվել ռուսական գազից և նավթից. POLITICO

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Ժնևում և Բրյուսելում առաջիկա բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քննարկման գլխավոր թեմաներից մեկը լինելու է Եվրոպայի հրաժարումը ռուսական նավթից ու գազից։ Այս մասին գրում է POLITICO-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։

Լրատվամիջոցը, սակայն, գրում է, որ ԱՄՆ-ը չի կարող ԵՄ երկրներին այլընտրանք առաջարկել։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրոպա կայցելի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ու ԵՄ նիստին մասնակցելու համար, որոնք նախատեսված են հինգշաբթի։ Այցի ընթացքում Բայդենին ուղեկցելու են Պետքարտուղարության էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Էյմոս Հոքսթինը։ Ըստ Politico-ի՝ այս ուղևորության քննարկման կենտրոնական թեմաներից մեկը կլինի ԵՄ-ի կողմից ռուսական էներգակիրներից հրաժարումը։

Ամերիկյան ընկերություններն արդեն իսկ արտասահման են ուղարկում հեղուկ բնական գազ այնքան արագ, որքան կարողանում են։

«Ջո Բայդենը չի կարող կառավարել մասնավոր նավթագազային ընկերությունների գործունեությունը, որոնք հակված են իրենց արտադրանքը վաճառել այնտեղ, որտեղից կարող են բարձր եկամուտ ստանալ»,- ասվում է հրապարակման մեջ։

Այդպիսով, ԱՄՆ-ը չի կարող շատ բան անել՝ եվրոպական երկրներում էներգետիկ ճգնաժամն անհապաղ լուծելու համար։

Լրատվամիջոցի հետ զրույցում փորձագետները նշել են, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ամբողջ ռուսական գազի դիմաց փոխհատուցել իր հեղուկ գազի արտահանմամբ։ Վերլուծաբանները նաև իրատեսական են համարում ԵՄ ծրագիրը ռուսական ներկրումը 102 մլրդ խորանարդ մետրով կրճատելու հարցում, սակայն Միությունը կարող է նոր աղբյուրներ գտնել այդ նպատակի 50-60 տոկոսի համար։

Փորձագետների կարծիքով՝ անգամ նման քայլը լարվածություն կառաջացնի հեղուկ բնական գազի շուկայում։

Էմմա Չոբանյան