Բայդենի վարչակազմը պատրաստվում է Ժողովրդավարության գագաթնաժողովին, որն իր տեսակի մեջ առաջինն է․ կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի հավաք, որը միտված է «ամբողջ աշխարհում ժողովրդավարական նորացման համատեղ աշխատանքի աջակցմանը»։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան։ «Այդ գործընթացի միջոցով մենք ձգտում ենք ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, դիմակայել …

