Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 7, բնակարանային գողության՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման`4, յուրացնելու կամ վատնելու, ծանր վիրավորանքի և թմրամիջոցների մաքսանենգության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, …

