ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նիստերը կշարունակեն դիտարկել իրավիճակը Հարավային Կովկասում․ ԵԱՀԿ ԽՎ նախագահը՝ Թագուհի Թովմասյանին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը պատասխանել է Արցախում Ադրբեջանի հանցավոր գործողությունների վերաբերյալ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նամակին։ Այս մասին վերջինս տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի հանցավոր գործողությունների, դրա արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Արցախի խաղաղ բնակչության հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումների վերաբերյալ հերթական գրությունն ուղղել էի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթին։
Տեղեկացրել էի, որ Ադրբեջանը կիրառում է հրաձգային զինատեսակներ, նույնիսկ ականանետեր Արցախի խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ, թիրախավորում է գյուղացուն, որը գյուղատնտեսական աշխատանք է իրականացնում իր սեփական տան բակում, կրակում գյուղատնտեսական տեխնիկաների ուղղությամբ, որի արդյունքում ունենք վիրավորներ, և որ այս ամենն համակարգվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նպատակ հետապնդելով զրկել Արցախի խաղաղ բնակչությանը իր հայրենիքում խաղաղ և անվտանգ ապրելու իրավունքից։
Խնդրել էի դատապարտել Ադրբեջանի հանցավոր գործելաոճը, ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ պաշտպանելու Արցախի խաղաղ բնակչության հիմնարար իրավունքները և շեշտել, որ Ադրբեջանի հանցագործությունները շարունակվելու են, քանի դեռ չեն կիրառվում պատասխանատվության մեխանիզմներ։

Ստացել եմ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի պատասխան գրությունը, համաձայն որի տիկին Սեդերֆելթը ընդունում է, որ Ուկրաինայում պատերազմի վրա միջազգային հանրության մեծ ուշադրության հետ մեկտեղ կարևոր է, որ շարունակեն խթանել լարվածության թուլացումը ԵԱՀԿ տարածաշրջանի բոլոր կոնֆլիկտային գոտիներում՝ ապահովելու, որ մեր քաղաքացիները կարողանան ապրել խաղաղ և արժանապատիվ և որ ակնկալում է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նիստերը կշարունակեն դիտարկել իրավիճակը Հարավային Կովկասում։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը սպասում է Հայաստանի պատվիրակության շարունակական ներգրավմանը իրենց բանավեճերում»։