Կյանքիս մեծագույն սխալն էր․ խաղամոլությունը 3 տրիլիոն դրամ է «խժռել» 11 ամսում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Քաղաքացին երկար ժամանակ տարված է եղել ազարտային խաղերով և մեծ գումարներ պարտվել։ Factor.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ որոշել է չխաղալ այլևս, քանի որ խաբեությունը շատ է։

Միայն 2021 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանում կատարվել է 3 տրիլիոն դրամից ավելի խաղադրույք։ Ամբողջ աշխարհում տարեկան մոտ 500 մլրդ դոլար է շրջանառվում խաղերի ինդուստրիայում։ Հայաստանում, հատկապես վերջին տարիներին, աճել է պաթոլոգիկ խաղամոլության ցուցանիշը։

2020 թվականին Կախվածությունների ազգային կենտրոնում ներդրվեց սոցիալ-հոգեբանական ծառայություն, որի նպատակն է հոգեբանական աջակցություն տրամադրել ոչ միայն քիմիական կախվածություն ունեցող, այլև համակարգչային ու ազարտային խաղերի նկատմամբ պաթոլոգիկ հակում ունեցող անձանց։ Շուրջ 2 տարվա ընթացքում կենտրոն դիմել է ընդամենը 25 քաղաքացի։

Պաթոլոգիկ խաղամոլությունը համարվում է հոգեկան խանգարում։ Հիմնական խոցելի խումբը 20-60 տարեկան տղամարդիկ են։ Պաթոլոգիկ հակում հաճախ դիտվում է այն անձանց մոտ, ում ծնողները ժամանակի ընթացքում խաղացել են, նաև սոցիալական գործոնն է մեծ դեր խաղում։ Մարդիկ ուզում են հեշտ գումար վաստակել՝ չգիտակցելով, որ այդ խաղերը ստեղծվել են, որ հիմնադիր ընկերություններն իրենք գումար աշխատեն և ոչ թե խաղացողը՝ ընդգծում են մասնագետները։

Կախվածությունների ազգային կենտրոնի տնօրենը մեկ այլ կարևոր պատճառ է առաջ քաշում՝ անվերահսկելի գովազդները, որոնք երբեմն թաքնված են լինում և պետք է սկսել սրա դեմ պայքարից։

Խաղամոլության դեմ պայքարելու նպատակով որոշ փոփոխություններ օրենքներում արվել են, մասնավորապես, մայրաքաղաքից խաղատների հեռացումից մինչև գովազդի սահմանափակում։ Առաջարկվում է նաև արգելել օգտահաշիվների լիցքավորումը էլեկտրոնային դրամապանակի օգնությամբ։

Խաղատները հեռացվեցին մայրաքաղաքից, բայց ավելի մոտեցան մարդկանց՝ հասանելի դառնալով յուրաքանչյուրին՝ ընդգծում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Չունենք նաև վիճակագրություն՝ շահումով խաղերի, դրանց առաջացրած բացասական հետևանքների մասին, և սա արդեն, ըստ Պիպոյանի, խոսում է անգործության մասին։

«Ոլորտն ամբողջությամբ վերահսկողությունից դուրս է, գործիքակազմեր չկան, և չկա որևէ պետական կառույց, որ կգնա այս կամ այն խնդրի հետևից»,- նշում է Բաբկեն Պիպոյանը։

Ոչ թե արգելել կամ սահմանափակել գովազդը, այլ ընդհանրապես արգելել շահումով օնլայն խաղերը Հայաստանում։ Բաբկեն Պիպիոյանը միայն այստեղ է տեսնում խնդրի լուծումը։ Հայաստանում այսօր 4 ընկերություն կա, որոնք շահումով օնլայն խաղեր են առաջարկում և պարբերաբար հայտնվում խոշոր հարկատուների ցանկում։ Հայաստանում մոտ 63 հազար մարդ խաղացող է, որից 3 հազարը՝ մոլի խաղացող, ընդ որում, խաղացողների մեծ մասը՝ 44.3 տոկոսը, 21-30 տարեկաններն են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան