Հայաստանի կրթական համակարգում նախատեսվում է հարևան երկրների լեզուների, այդ թվում՝ ադրբեջաներենի, թուրքերենի, վրացերենի դասավանդման ներդրում: Այս մասին նշվում է «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում»: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ տարածաշրջանային երկրների մասով մենք գիտելիքի մեծ բաց ունենք: «Սա պետք է լուծված լիներ շատ ավելի վաղուց, և ես ուրախ եմ, որ ռազմավարության …

