Թուրքերեն ու ադրբեջաներեն հայկական դպրոցում․ ինչպե՞ս և ո՞ր առարկաների հաշվին կարող է լինել ուսուցումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
Բոլորը

Հայաստանի կրթական համակարգում նախատեսվում է հարևան երկրների լեզուների, այդ թվում՝ ադրբեջաներենի, թուրքերենի, վրացերենի դասավանդման ներդրում: Այս մասին նշվում է «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում»:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ տարածաշրջանային երկրների մասով մենք գիտելիքի մեծ բաց ունենք:

«Սա պետք է լուծված լիներ շատ ավելի վաղուց, և ես ուրախ եմ, որ ռազմավարության նախագծում այդ խնդիրը դրել ենք»,- ավելի վաղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր նա։

Հնարավո՞ր է գտնել մեխանիզմներ, որպեսզի աշակերտները հանրակրթական դպրոցներում սովորեն նոր օտար լեզու և, միաժամանակ, շատ չծանրաբեռնվեն։ Երևանի թիվ 114 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Հովհաննիսյանը կարծում է, որ ուսումնական պրոցեսը ճիշտ կազմակերպելու դեպքում դա հնարավոր է։

«Վերջերս աչքովս ընկավ մի տեսանյութ, որտեղ ադրբեջանական դպրոցներում ուսուցանում էին հայերեն, և աշակերտները կատարելապես տիրապետում էին մեր լեզվին։ Իսկ ինչո՞ւ նույնը չի կարելի անել Հայաստանում, իհարկե, եթե այդ առարկաները չներդրվեն, օրինակ՝ հայոց լեզու, հայոց պատմություն առարկաների հաշվին»,- նկատում է նա։

Թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն այն համոզմանն է, որ անհրաժեշտ է մշակել հայեցակարգ, ծրագիր և վերջնանպատակ` հիմնավորումներով, թե ինչո՞ւ պետք է դպրոցներում դասավանդվի, օրինակ, թուրքերեն և ադրբեջաներեն, ի՞նչ ծավալով, թիրախային ո՞ր խմբերին:

«Դիցուք՝ մենք վաղն ունեցանք հազարավոր աշակերտներ, որոնք կտիրապետեն ադրբեջաներենին կամ թուրքերենին, որտե՞ղ են նրանք այդ գիտելիքներն ի սպաս դնելու, ի՞նչ մեթոդներով։ Երկրորդ՝ առկա է մասնագիտական մոտեցման պակաս․ մեզ մոտ նեղ մինչ այս հարցի հանրայնացումը մասնագիտական քննարկում չի եղել»,-շեշտում է նա։

ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն այլ տեսակետ ունի: Նա նշում է, որ նախ անհրաժեշտ է փորձարկել մեթոդը, ապա դրանից համապատասխան եզրակացություններ անել․ «Ճիշտ կլինի՝ բնակչության տարբեր շերտեր տիրապետեն հարևանների լեզվին, ճիշտ է դպրոցներում այդ լեզուների դասավանդման փորձարկումը կազմակերպելը, պետք է փորձել, տեսնել՝ ինչ արդյունք կտա և հետագայում որոշել՝ ինչպես կարելի է այդ գործընթացը ծավալել»։

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի խոսքով՝ հայագիտությունը, օրինակ` Ադրբեջանում, վաղուց պետական ուշադրության ներքո է և օրեցօր զարգանում է: Հայաստանում ևս, նրա կարծիքով, ադրբեջանագիտությունը պետք է ավելի մեծ ուշադրության արժանանա, սակայն հստակ մշակված քաղաքականության համատեքստում: Տարածաշրջանային երկրների լեզուների մասով հանրակրթական դպրոցներում պարտադիր ուսուցման մասին խոսք դեռևս չկա, դասավանդումն իրականացվելու է պիլոտային ծրագրի տեսքով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան